Հոկտեմբերի 12-ին Երկրի եւ լուսնի միջեւ 30 մետրանոց գիսաստղ է անցել: Պուլկովի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Սերգեյ Սմիրնովի խոսքով, 2012 ТС անունն ստացած գիասաստղն անցել է 90 հազար կմ հեռավորության վրա:
Երկնային մարմինը Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնում: «Դա Երկրից Լուսին ընկած հեռավորության 1\4-ն է: Նման հեռավորության դեպքում Երկրի գրավիտացիոն դաշտի մոտիկությունը կազդի հենց գիսաստղի հետագծի վրա», -ասել է գիտնականը, հաղորդում է «ԱԻՖ»-ը
... Կարդալ ավելին »