Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Արփինե Իսրայելյանի ու բեմադրող նկարիչ Ներսես Սեդրակյանի հարսանեկան արարողությունը: Հարսանեկան տպավորությունների մասին Արփինեն այսօր պատմել է ''Ես''-ին՝ նշելով, որ ամեն ինչ նախապես պլանավորածի համաձայն է անցել և հարսանյաց հանդեսն իր ''սրտով'' էր: Զույգն օրհնություն է ստացել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ խնջույքը տեղի է ունեցել ''Ղարս'' ռեստորանում: Դերասանուհու և բեմադրող նկարչի հարսանիքին ներկա է գտնվել 210 հյուր, այդ թվում՝ հայտնի մարդիկ:
|