Եթե ինձ տան 3 տարի Դաժան մի կյանք , որ ես ապրեմ` Ես կուզենայի , որ քո բարի Ջերմ աչքերի ներքո հանգչեմ:
Եթե կյանքով այս երկրային Պիտի ապրեմ 3 ամիս` Ես կգտնեի իդեալին, Որ սեր տա քեզ` սիրելիիս:
Թե ունենամ 3 շաբաթ Լոկ 21 օր? Ինչիս են պետք? Թող որ դրանք դառնան վայրկյան Ու քո կյանքից կորչեմ անհետ...
Երբ 3 օր մնա կյանքիս, Ու ես հասնեմ մայրամուտիս` Կուզեմ , որ ինձ չճանաչես, Լուռ հեռանամ` դու չտխրես....
|