Ներկայացնում եմ հայ նախագծողների կողմից պատրաստված հերթական հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է Firefox ծրագրում ստուգել հայերեն լեզվի ուղղագրությունը:
Ինչպես տեղադրել 1. Այցելեք այստեղ 2. Սեղմեք Add to Firefox կոճակը 3. Տեղադրեք հավելվածը ու նորից բացեք Firefox-ը:
Ինչպես օգտագործել
1.Բացեք ցանկացած կայք, որտեղ կա հաղորդագրություն գրելու հնարավորություն (Facebook, Gmail և այլն)
2.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա ու նշեքCheck Spelling կարգավորումը:
3.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա ու ընտրեք Languages բաժնում ընտրեք Armenian:
4.Այնուհետև գրելու ընթացքում ծրագիրը ավտոմատ կգտնի տառասխալները և կընդգծի դրանք կարմիրով: Աջ քլիք արեք ընդգծված բառերի վրա և ընտրեք ճիշտ տարբերակը:
4.Զգուշացնեմ, որ հավելվածը երբեմն անտեղի ընդգծում է որոշ բառեր: Սակայն հնարավորություն կա այդ բառերը ավելացնել բառարանի մեջ: Այլ լեզուների ուղղագրական փաթեթներ կարող եք գտնել այստեղ:
|