|
| | |
| Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 15 » Հրաշք-արջուկ խռմփացնողների համար
12:51 Հրաշք-արջուկ խռմփացնողների համար |
Ճապոնացիներն աշխարհին հերթական տեխնոլոգիական հրաշք-նորույթն են ներկայացրել: Վասեդա համալսարանի գիտահետազոտական խումբը մշակել է արջի տեսքով մի բարձ, որը նիրհածներին կձերբազատի խռմփացնելուց: «Կենդանու» մարմնի մեջ ներդրված է ցածր հաճախականությունների վրա արձագանքող և այնուհետև հատուկ սենսորային ընդունիչին ազդանշանն ուղարկող խոսափող: Իսկ այդ սենսորային ընդունափոխանցող սարքն իր հերթին արջին «կարգադրում» է շարժել իր թաթը: Այդպիսով, թաթի մի թեթև շարժումով արջը շրջում է քնած մարդու գլուխը, որպեսզի կարգավորվի նրա շնչառությունը: Բարձի հետ ևս 2 սարք է կցվում. մեկը պետք է հագնել մատին' արյան մեջ թթվածնի մակարդակի (խռմփոցի ժամանակ այն իջնում է) և սրտի աշխատանքի չափման համար: Իսկ անմիջապես քնածի մարմնի տակ դրվում է երկրորդ սարքը, որն ապահովում է ազդանշանների ճիշտ փոխանցումը սենսորային համակարգին: Թե որքանով հարմար ու արդյունավետ կլինի այս նորույթը, և արդյոք այն չի հանգեցնի ավելի բարդ' անքնության խնդրին, խռմփացնող սպառողին մնում է ստուգել միայն սեփական փորձով:
|
Դիտումներ: 330 |
Ավելացրեց: GEVORG1999
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
| |
| | |
|
Мини-Профиль |
|
Здраствуйте, հյուր!
| |
|
БЛОК V |
|
HTML cod v bloke V
| |
|
БЛОК VI |
|
Онлайн всего: ~ Гостей: ~ Пользователей: ~
Нас посетили
=) ЕГО ТОЛЬКО Я ПОСЕЩАЛ!
| |
|
|