Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 25 » HTML-ի մասին
21:42
HTML-ի մասին

Սկսում ենք Web ծրագրավորման առաջին դասընթացը, որը վերցնում ենք Վիքիփեդիա ազատ հանրագիտարանից։ Սա կարդալով կսովորենք թե ինչ բան է HTML-ը, կունենանք բազային պատկերացում այս լեզվի մասին, նրա կառուցվածքի ու գրելաձևի...



ԷյչԹիԷմԷլ


HTML(անգլերեն HyperText Markup Language՝ գերտեքստային նշման լեզու)- Վեբ-էջերի մեծամասնությունը ստեղծվում են HTML լեզվի օգնությամբ(կամ XHTML): HTML լեզուն մշակվում է զննարկիչի կողմից և արտածվում փաստաթղթի տեսքով մարդուն հարմար ձևաչափով: 


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված դոկումենտ: Ի հավելումն դոկումենտի ստրուկտուրայի պարզեցմանը, HTML-ում մտցվեց հիպերտեքստի սպասարկում: Մուլտիմեդիայի հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ: Ի սկզբանե HTML լեզուն ստեղծվել է որպես դոկումենտների կառուցման և ձևավորման` առանց արտածման միջոցներին կապվելու, միջոց: Նախնական HTML ձևաչափով տեքստը պետք է առանց ոճային և կառուծվածքային ձևափոխման արտածվեր սարքավորման վրա` տարբեր տեխնիկական համալրմամբ(ժամանակակից համակարգչի գունավոր էկրանը, օրգանայզերի մոնոխրոմային էկրան, բջջային հեռախոսների կամ տեքստերի ձայնային վերարտադրման ծրագրերի կամ սարքավորումների սահմանափակ չափերով էկրան): Սակայն HTML-ի ժամանակակից կիրառումը հեռու է սկզբնական նշանակությունից: Օրինակ. տեգը նախատեսված է ամենասովորական աղյուսակների ստեղծման համար, սակայն այն այժմ օգտագործվում է նաև էջերի կառուցվածքի համար:

ԶՆՆԱՐԿԻՉՆԵՐ

Տեքստայի փաստաթղթերը, որոնք պարունակում են HTML կոդ(այդ փաստաթղթերը հիմնականում ունեն .html կամ .htm ընդլայնում), մշակվում են հատուկ ծրագրերի միջոցով, որոնք արտածում են փաստաթուղթը իր ֆորմատավորված տեսքով: Այդպիսի ծրագրերը, որոնք անվանում են զննարկիչներ, սովորաբար իրենցից ներկայացնում են հարմար միջավայր վեբ էջերի հայցման, դրանց դիտման և անհրաժեշտության դեպքում նաև դեպի սերվեր տվյալների փոխանցման համար: Այժմ ավելի ճանաչված զննարկիչներն են` Mozilla Firefox, Google Chrome, Internet Explorer, Opera և Safari:
1990-աան տվականի կեսերին առաջ եկավ հետևյան երևույթը. Զննարկիչների հիմնական արտադրողները` Netscape և Microsoft, սկսեցին ներառել HTML-ը էլեմենտների սեպական հավաքածուներով: Ստեղվեց խառնաշփոթ իրավիճակ, հիմնականում բարդություններ էին առաջանում նույն ֆայլը տարբեր զննարկիչներում նույն տեսքով ստանալու հարցում: Վեբ մասնագետները ստիպված էին միևնույն ֆայլը միքանի տարբերակով ստեղծել: Որոշ ժամանակ այդ խնդիրը կորցրեց իր հրատապությունը` կապված Internet Explorer-ի տարածման և զարգացնամ հետ:

HTML ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ցանկացած փաստաթուղթ HTML լեզվով գրված իրենից ներկայացնում է էլեմենտների ավաքածու, ընդ որում բոլոր էլեմենտների սկիզբը և վերջը նշվում է հատուկ նշիչներով` տեգերով:Էլեմենտները կարող են լինել դատարկ, այսինքն` չպարունակեն ոչ մի տեքստ կամ այլ տվյալներ, օրինակ.
տեգը: Այս դեպքում սովորաբար չի նշվում փակող տեգ: Բացի այդ, էլեմենտները կարող են պարունակել ատրիբուտներ, որոնք որոշում են նրանց որոշակի հատկանիշներ, օրնակ. տառաչափը font էլեմենի համար: Ատրիբուտները նշվում են բացող տեգի մեջ:
Ստորև բերվում են հատվածներ HTML փաստաթղթից.
<strong>Բացող և փակող տեգերի միջև ընկած տեքստ:</strong>
<a href=”http://www.gevorg2012.tk”>Այս տեգը պարունակում է href ատրիբուտը:</a>
Իսկ այստեղ բերվում է դատարկ տեգի օրինակ.
<b>
 Այս տեքստը կլինի հաստ, 
 <i>իսկ սա` նաև թեք</i>
</b>
Զննարկիչի էկրանին կարտածվի հետևյալ կերպ` Այս տեքստը կլինի հաստ, իսկ սա` նաև թեք:
Բացի էլեմենտներից, HTML փաստաթղթում օգտագործվում են նաև հատուկ սիմվոլներ, որոնք նշվում են &անուն ձևով, օրինակ. &copy-ն կարտածի հեղինակային իրավունքի նշանը` ©:
Յուրաքանչյուր HTML փաստաթուղթ, որ համապատասխանում է HTML-ի որևէ տարբերակի, պետք է սկսվի <!DOCTYPE…>-ով, որն հայտարարում է HTML-ի տարբերակը և ունի այս տեսքը`
<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01//EN" "http://www.w3.org/TR/html4/strict.dtd">
Եթե այս տողը նշված չէ, ապա բրաուզերում փաստաթղթի ճիշտ արտածման հասնել դժվար կլինի: Այնուհետև պետք է գրվեն <html><head><body> տեգերը:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

HTML-ը ստեղծվել է բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից 1991-1992 թթ.։ Այն ծագել է SGML նշման լեզվից։
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 539 | Ավելացրեց: GEVORG1999 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Мини-Профиль
Здраствуйте, հյուր!

БЛОК V
HTML cod v bloke V
PS-AVATAR - нарисуем, рипнем, перерисуем, и много другое...

БЛОК VI

Онлайн всего: ~
Гостей: ~
Пользователей: ~
Нас посетили
Зарегистрировано на сайте
?Всего: ~
Сегодня: ~
Вчера: ~
За неделю: ~
За этот месяц: ~

Из них
?Администраторов: ~
Друзей: ~
V.I.P: ~
?Проверенныx: ~
Пользователей: ~
Bolor Iravunqner@ Pashpanvacen © 2025