Գլխավոր էջ » Լուրեր

Չինացի դպրոցականը վաճառել է սեփական երիկամը, որպեսզի պլանշետային համակարգիչ եւ iPhone գնի, որի մասին երազում էր:Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 17-ամյա Սյաո Չժենը ինտերնետում պայմանավորվել է իր աջ երիկամի վաճառքի մասին` 22 հազար յուանով (3 390 դոլար): Տրանսպլանտացիայի վիրահատությունը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանում գտնվող Խունան նահանգի հիվանդանոցներից մեկում:Վաստակած գումարով երիտասարդը ոչ միայն կարողացել է պլանշետային համակարգիչ, այլ նաեւ iPhone գնել:Տղայի մայրը հայտնել է, որ ոչինչ չի լսել տղայի պլանների մասին: «Սյաո Չժենը տուն է վերադարձել համակարգչով եւ Apple հեռախոսով: մենք տանն այդքան գումար չունենք նման թանկարժեք գնումների համար: Սկզբում Սյաոն չէր ցանկանում պատմել, թե որտեղից իրեն այդքան գումար: Հետո խոստովանեց, որ վաճառել է սեփական երիկամը, որպեսզի գնի այս խաղալիքները»,- պատմել է մայրը, ով հույսը չի կորցնում, որ կգտնի չարագո ... Կարդալ ավելին »
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 505 | Ավելացրեց: GEVORG1999 | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)


Facebook սոցիալական ցանցը որոշել է ձեռք բերել Instagram ֆոտոսերվիսը: Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն իր էջում գրել է, որ համաձայնություն է կայացել Instagram-ը ձեռք բերելու եւ նրա տաղանդավոր թիմը Facebook-ի թիմի հետ միավորելու վերաբերյալ:
Facebook-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքի արժեքը մոտ 1 մլրդ դոլար է:
Մարկ Ցուկերբերգը նշել է, որ միավորումը չի ազդի Instagram-ի վրա, եւ վերջինս անկախ կլինի սոցիալական ցանցից:
Instagram-ն իրենից ներկայացնում է բջջային սարքավորումների համար նախատեսված հավելված, որը հնարավորություն է տալիս լուսանկարները տարբեր մշակումների ենթարկկել եւ դրանք հրապարակել Facebook-ի, Twitter-ի, Flickr-ի, Foursquare-ի, Posterous-ի եւ Tumblr-ի պրոֆիլներում, ինչպես նաեւ ուղարկել էլեկտրոնային փոստով: Instagram-ից օգտվողների թիվը վերջերս հասել էր 30 միլիոնի, հաղորդում է Lenta.ru-ն:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 371 | Ավելացրեց: GEVORG1999 | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)


Դիզայներ Սթյուարթ Հյուզը, որը մասնագիտացած է լյուքս-սարքեր ստեղծելու մեջ, պատրաստել է նախադեպը չունեցող iPhone 4S Elite Gold, որն արժե 9 մլն 400 հազ. դոլար: Հեռախոսի պատյանը զարդարված է 500 ադամանդներով, որից 53-ը Apple-ի լոգոտիպի վրա են: Սարքի ետնային մասը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, իսկ Home կոճակում տեղադրված է 8,6 կարատանոց ադամանդ:
Սմարթֆոնի պատյանը զարդարված է տիրանոզավրի ոսկորների մշակված կտորներով, օպալով և այլ թանկարժեք քարերով: Այս iPhone-ի պահելու համար դիզայները պատրաստել է նաև պլատինե տուփ:
Հյուզը վաճառքի է հանել միայն երկու նման մոդել: Ավելի վաղ դիզայները ներկայացրել էր նաև iPad 2 Gold History Edition թանկարժեք պլանշետը, որն արժե 7 մլն 800 հազ. դոլար:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 516 | Ավելացրեց: GEVORG1999 | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)


Հունիսի 25-ի դրությամբ Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը կազմել է 304880 մարդ: Ընդամենը մեկ ամիս առաջ այս ցուցանիշը կազմել էր 283.460 օգտատեր, ինչը փաստացի մեր երկրի բնակչության մոտ 10 տոկոսն էր: Այժմ երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը՝ 213 պետությունների շարքում: Համեմատության համար նշենք, որ մեր հարևան Վրաստանում Facebook-ից օգտվում են 812 հազար քաղաքացի, Ադրբեջանում՝ 823 հազար: Առաջատարների հնգյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան և Մեքսիկան:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 432 | Ավելացրեց: GEVORG1999 | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2
Мини-Профиль
Здраствуйте, հյուր!

БЛОК V
HTML cod v bloke V
PS-AVATAR - нарисуем, рипнем, перерисуем, и много другое...

БЛОК VI

Онлайн всего: ~
Гостей: ~
Пользователей: ~
Нас посетили
Зарегистрировано на сайте
?Всего: ~
Сегодня: ~
Вчера: ~
За неделю: ~
За этот месяц: ~

Из них
?Администраторов: ~
Друзей: ~
V.I.P: ~
?Проверенныx: ~
Пользователей: ~
Bolor Iravunqner@ Pashpanvacen © 2024