Հարավաֆրիկյան Հանրապետության Վեստերն Քեյփի եւ Ամստերդամի համալսարանների գիտնականները Լուսնի ծագման վերաբերյալ նոր հիփոթեզ են առաջ քաշել: Ըստ նրանց`մոտ չորս միլիարդ տարի առաջ Երկրի միջուկում պայթյուն է տեղի ունեցել ` մոտ 40000000000 ատոմային ռումբի պայթյունին համարժեք հզորությամբ: Միջուկային պայթյունը, ըստ գիտնականների, միակն է, որ Լուսնի ստեղծման համար անհրաժեշտ էներգիան կարող էր առաջացնել: Ներքին միջուկային ռեակտորի այս տեսությունը կարող է բացատրել, թե ինչու է Երկիրն ավելի շատ էներգիա տալիս, քան ստանում Արեգակից: Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ եթե անգամ գլոբալ գեոռեակտորի ապացույցները գտնվեն, հիփոթեզի ապացուցման համար լայնամասշտաբ հետազոտություններ կպահանջվեն:
|