Microsoft կորպորացիան այս տարվա սեպտեմբերին կփակի MSN-TV առցանց հեռուստատեսության ծառայությունը, հաղորդում է ծառայության կայքը: Microsoft-ն իր որոշումը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին «ինտերնետ մտնելու շատ նոր միջոցներ» են ի հայտ եկել: MSN TV-ն հատուկ հեռուստահարթակ է, որը թույլ է տալիս միանալ համացանցին՝ օգտագործելով հեռուստացույցը որպես մոնիտոր: MSN TV-ի օգտատերերը կարող են կայքեր բացել եւ կարդալ էլեկտրոնային փոստը: Նրանք անվճար մուտք ունեն ինտերնետ MSN Dial-Up-ի միջոցով, մինչեւ 2013 թվականի վերջ: Սկզբնապես՝1996-ից, ծառայությունը գործել է Web TV անունով: 1997-ի կեսերին Microsoft-ը գնել է ընկերությունը 425 մլն դոլարով, իսկ 2001 թվականին վերանվանել է MSN TV:
|