Թռիչքների կառավարման ռուսական կենտրոնի աշխատակիցները փորձել են Միջազգային տիեզերակայանի թռիչքի ուղեծիրը բարձրացնել` «Ալբերտ Էնշտեյն» ATV-4 եվրոպական բեռնատար նավի շարժչի միջոցով, որն ամրացված է ՄՏԿ-ին: «Բեռնատար ATV-4-ի շարժիչները գործի են դրվել մոսկվայի ժամանակով 9.35: Դրանք աշխատել են մոտավորապես 10 րոպե, իսկ ՄՏԿ-ն արագությունը վայրկյանում աճել է 1.45մ-ով: Իրականացված մանեւրի արդյունքում թռիչքի օրբիտայի միջին բարձրությունն ավելացել է 2.5 կմ-ով եւ պետք է կազմեր 417.3կմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են «Ռոսկոսմոս»-ում: ՄՏԿ օրբիտայի ուղղելու նպատակն այն էր, որ օպտիմալ պայմաններ ստեղծվեն դրան ռուսական «Պրոգրեսս Մ-20Մ» բեռնատար տիեզերանավը կցելու համար
|