Nod32 անտիվիրուսը պարունակում է նաև մի շարք օգտակար գործիքներ, որոնք օգնում են ավելի արդյունավետ պայքարել վնասակար կայքերի ու վիրուսների դեմ: Անտիվիրուսի 6-րդ տարբերակում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս գտնել գողացված համակարգիչները: Այդ ֆունկցիան կոչվում է Anti-Theft և ունի հետևյալ հնարավորությունները՝
1.Տեսնել գողին համակարգչի web տեսախցիկի միջոցով: 2.Տեսնել համակարգչի գտնվելու վայրը քարտեզի վրա: 3.Արգելափակել համակարգչի վրա գտնվող ֆայլերը: 4.Նկարահանել համակարգչի էկրանին կատարվող գործողությունները:
Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարգավորել այդ ֆունկցիան և ինչպես ստանալ տվյալներ գողացված համակարգչի և գողի մասին:
2. Տեղադրեք համակարգչի մեջ: 3. Տեղադրելուց հետո բացեք անտիվիրուսը 4. Սեղմեք Enable ESET Anti-Theft կոճակը:
4. Եթե դեռ գրանցված չեք, սեղմեք Create new ESET Account
4.Բացված կայքում լրացրեք պահանջվող տվյալները և գրանցվեք: Այնուհետև անտիվիրուսի մեջ գրեք Ձեր օգտատունն ու գաղտնաբառը ու սեղմեք Sign in: 5. Գրեք Համակարգչի անունը և սեղմեք Next: Մի քանի վայրկյան սպասեք, որպեսզի Ձեր համակարգիչը ավելանա 4-րդ քայլում ստեղծած պրոֆիլին:
Կարգավորումների փուլը այսքանով ավարտվում է: Հետագայում եթե համակարգիչը գողանում են, անհրաժեշտ է մտնել այստեղ և սեղմել My computer is missing կոճակը:
Այդ կոճակը սեղմելուց հետո կկատարվեն հետևյալ գործողությունները՝
-Գողացված համակարգչով ինտերնետին միանալուց 3 րոպե անց համակարգիչը ռեստարտ կլինի
-համակարգչում կստեղծվի նոր Account և ավտոմատ կմտնի այդ Account-ը, որի շնորհիվ Ձեր համակարգչում գտնվող ֆայլերը գողի համար հասանելի չեն լինի:
-անտիվիրուսը կսկսի հավաքել անհրաժեշտ տվյալները և կուղարկի Ձեր պրոֆիլի վրա (եթե համակարգչին միացված է նաև Web տեսախցիկ, ապա անտիվիրուսը աննկատ կնկարի գողին և կուղարկի լուսանկարները):
Համակարգիչը գտնելուց հետո կարող եք սեղմել I recovered my device կոճակը և նորից հասանելի դարձնել Ձեր ֆայլերը:
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս չալարել և ապահովության համար կատարել այս քայլերը, թե չէ հետո կարող է ուշ լինել...
|