Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 9 » Nokia հեռախոսները կլիցքավորվեն հեռուստացույցներից և ռադիոյից
11:52
Nokia հեռախոսները կլիցքավորվեն հեռուստացույցներից և ռադիոյից

Nokia-ի ինժեներները ներկա պահին աշխատում են նորարար մի մշակման վրա, որն ապագայում հեռախոսներին և սմարթֆոններին հնարավորություն կընձեռի աշխատել առանց լիցքավորման:
Սարքերի անլար լիցքավորման նոր համակարգը հնարավորություն է տալիս նրանց ինքնուրույն կերպով լիցքավորվել` օգտագործելով այլ տեխնիկաների` հեռուստացույցների, ռադիոյի, բջջային հեռախոսների ռադիոալիքները:

Ի տարբերություն նախկինում թողարկված նմանատիպ լուծումների, նոր համակարգը կարող է ազդանշանները ավելի արդյունավետորեն "հավաքել" նաև այնպիսի աղբյուրներից, որոնք հեռախոսից գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Անլար էներգիան հավաքելու համար պատասխանատու է Nokia-ի ինժեներների կողմից Քեմբրիջի հետազոտական կենտրոնում մշակված համակարգը: Նրա առաջին մասը բաղկացած է ալեհավաքից, որը ճանաչում է  500 ՄՀց-ից մինչև 10 ԳՀց հաճախականություն, իսկ երկրոդ մասը ռադիոալիքները վերափոխում է էներգիայի, որով էլ լիցքավորվում է մարտկոցը:
Նշվում է, որ այս փուլում էներգիայի արտահոսքը բավականին քիչ է` մոտավորապես  5 միլիվատտ: Գիտնականների գերխնդիրն է այն հասցնել  20 միլիվատտի, որը հնարավորություն կտա լիովին ապահովել հեռախոսի սպասման ռեժիմը: Այսպիսով, եթե սարքավորումը չօգտագործվի, ապա թեորիապես այն կկարողանա անդադար աշխատել: Իսկ հաջորդ փուլը կդառնա  50 միլիվատտը, որի դեպքում հեռախոսը կապահովի ոչ միայն սպասման ռեժիմը, այլ նաև կամաց-կամաց կլիցքավորվի:
Գիտնականները վստահ են, որ այդ նորարար տեխնոլոգիայի կոմերցիոն օգտագործումը հնարավոր կլինի արդեն 3-4 տարի հետո:


Read more: http://armianchik.blogspot.com/2013/05/nokia.html#ixzz2VhflTO2c
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 403 | Ավելացրեց: GEVORG1999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Мини-Профиль
Здраствуйте, հյուր!

БЛОК V
HTML cod v bloke V
PS-AVATAR - нарисуем, рипнем, перерисуем, и много другое...

БЛОК VI

Онлайн всего: ~
Гостей: ~
Пользователей: ~
Нас посетили
Зарегистрировано на сайте
?Всего: ~
Сегодня: ~
Вчера: ~
За неделю: ~
За этот месяц: ~

Из них
?Администраторов: ~
Друзей: ~
V.I.P: ~
?Проверенныx: ~
Пользователей: ~
Bolor Iravunqner@ Pashpanvacen © 2024