Nokia-ն Նյու Յորքում ներկայացրել է Lumia 1020-ը: Սարքի գլխավոր առանձնահատկությունն է 41 մեգապիքսելանոց տեսախցիկը՝ ZEISS-ով: Ֆոտոմատրիցայի բարձր թույլտվությունը հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել թվային «զումի» հնարավորությունները, նշվում է Nokia-ի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ում Lumia 1020-ը վաճառքի կդրվի հուլիսի 26-ին: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ում AT&T օպերատորի հետ երկամյա պայմանագրի դեպքում սմարթֆոնը կարժենա 300 դոլար, հայտնում է gazeta.ru-ն:
Nokia Lumia 1020-ը ունի 32 գբ հիշողություն, 4,5 դյույմանոց AMOLED-էկրան: Օպերացիոն համակարգը Windows Phone 8-ի վերջին տարբերակն է՝ Amber անվանմամբ: Գաջետը վաճառվելու է երեք գույնի կորպուսներով՝ սպիտակ, սեւ եւ դեղին: Հատուկ Lumia 1020-ի համար Nokia-ն կթողարկի նաեւ աքսեսուարներ:
Սմարթֆոնի շնորհանդեսն իր նախապատմությունն ունի: Անցյալ տարի ընկերությունն արդեն թողարկել էր 41 մեգապիքսելանոց տեսախցիկով սմարթֆոն՝ Nokia 808 PureView, որն աշխատում էր Symbian ՕՀ-ով: Սակայն Symbian-ից ընկերության հրաժարվելը այն ժամանակ «սպանել էր» այդ հետաքրքիր գաջետը՝ թույլ չտալով շուկայում տեղ գրավել: