Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 23 » Նոր ծառայություն Google ընկերության կողմից: Google Keep
21:56
Նոր ծառայություն Google ընկերության կողմից: Google Keep

Google ընկերությունն ինչ ուզում անում է ինտերնետում և ցանկացած ժամանակ փակում կամ բացում է նոր ծառայություններ: Եվ սա այն դեպքում, երբ փակվող ծառայությունները այդքան էլ անպիտան չեն ու դրանցից օգտվում են միլիոնավոր օգտատերեր: Օրինակ ս.թ. հուլիսից այլևս չի գործելու Google Reader ծառայությունը, որի միջոցով հնարավոր է մի վայրում հավաքել բոլոր կայքերի գրառումներն ու նորությունները ու հեշտությամբ կարդալ դրանք RSS հոսքերի շնորհիվ: Անկեղծ ասած ես առայժմ չեմ հասկանում, թե ինչ նպատակ ունի դադարեցնել այդպիսի հաջողակ ու շատ օգտատերեր ունեցող ծառայությունը, բայց երևի Google-ի աշխատակիցներն ավելի լավ գաղափարներ ունեն այդ ծառայության շուրջ: 



Մեզ մնում է միայն ուրախանալ այն փաստով, որ փակվող ծառայությունների հետ մեկտեղ ստեղծվում են նոր ծառայություններ: Դրանցից մեկն է Google Keep ծառայությունը, որտեղ հնարավոր է պահպանել նշումներ: Փաստորեն Google-ը փորձում է ստեղծել հայտնի Evernote ծառայության ալտերնատիվը, սակայն Google Keep-ը դեռ ֆունկցիոնալ առումով բավականին զիջում է Evernote-ին:



Google Keep-ում առայժմ հնարավոր է միայն պահպանել նշումներ և դրանց կցել լուսանկարներ, ինչպես նաև ստեղծել ցուցակներ (օր. գնումների կամ հանդիպումների): Իսկ համապատասխան բջջային հավելվածով հնարավոր է նաև պահպանել ձայնային հաղորդագրություններ: 




Google Keep-ից կարող եք օգտվել այցելելով այս հասցեն, կամ Անդրոիդ սարքերի մեջ տեղադրելով այս հավելվածը: Դե ինչ տեսնենք, թե այս ծառայությունը ինչ զարգացումներ ու հաջողություններ կունենա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Google-ը նախկինում արդեն ունեցել է նմանատիպ ծառայություններ, սակայն հետագայում դրանք նույնպես դադարեցրել է:
Դիտումներ: 197 | Ավելացրեց: GEVORG1999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Мини-Профиль
Здраствуйте, հյուր!

БЛОК V
HTML cod v bloke V
PS-AVATAR - нарисуем, рипнем, перерисуем, и много другое...

БЛОК VI

Онлайн всего: ~
Гостей: ~
Пользователей: ~
Нас посетили
Зарегистрировано на сайте
?Всего: ~
Сегодня: ~
Вчера: ~
За неделю: ~
За этот месяц: ~

Из них
?Администраторов: ~
Друзей: ~
V.I.P: ~
?Проверенныx: ~
Пользователей: ~
Bolor Iravunqner@ Pashpanvacen © 2020