«Օդնոկլասնիկի» սոցցանցը հայտարարել է «Ձեռքբերումներ» անվանումով նոր նախագծի մեկնարկի մասին, որի շնորհիվ ակտիվ օգտատերերը կարող են պարգեւներ ստանալ: Նախագիծը մեկնարկել է հուլիսի 12-ին: Բոլոր պարգեւները բաժանված են դասակարգումների, որոնք հետագայում կարող են ավելացվել: Պարգեւ ստանալու համար օգտատերը պետք է որոշակի գործողություններ կատարի, օրինակ էջում լուսանկար կամ տեսանյութ տեղադրի: Դրա դիմաց նա միավորներ է ստանալու, որոնք կարող է օգտագործել աճուրդներում: «Օդնոկլասնիկի» սոցցանց ամեն օր 40 մլն մարդ է այցելում
|