«Օդնոկլասնիկի» սոցկայքը հուլիսի 16-ին թողարկել է «Խանութներ» ծառայության բետա-տարբերակը, հաղորդում է «Lenta.Ru»-ն: «Mail.Ru ապրանքներ» նախագծի հետ համատեղ մշակված ծառայությունը թույլ կտա մասնավոր ձեռներեցներին եւ խոշոր առեւտրային ընկերություններին սոցկայքի էջերում խանութներ բացել: Ենթադրվում է, որ թե ապրանքի ընտրությունը, թե դրա համար վճարելը կիրկանացվի հենց «Օդնոկլասնիկի» կայքում: «Օդնոկլասնիկիի» ղեկավարության տվյալներով՝ որպես դիստրիբուցիայի գործիք՝ սոցկայքը օգտագործում է մոտ 200 հազար ձեռներեցներ: Ակտիվությունը ստիմուլավորելու համար սոցկայքը կներմուծի «ցանկանում եմ» եւ «Ունեմ» կոճակները, որոնց շնորհիվ օգտատերերը կկարողանան կիսվել այս կամ այն ապրանքի մասին տեղեկատվությամբ: Ինչպես ընդգծվում է ծառայության էջում, յուրաքանչյուր խանութի տերը սոցկայքին է տրամադրելու ամսական հասույթի 3 տոկոսը:
|