Orange-ը շարունակում է « լավ բաները բոլորի համար են » արշավը: Այսուհետ Orange-ում « գունավոր » համարներն անվճար են լինելու: Ցանկացած հաճախորդ կարող է ստանալ բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամար անվճար` կատարելով համապատասխան 5000, 10000, 50000, 100000 դրամ կանխավճար, որը կարող է օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար: Այսպիսով, « գունավոր » համարի դիմաց բաժանորդն այսուհետ ոչինչ չի վճարի: « Գունավոր » համարների այս հնարավորութունը չի վերաբերի միայն « ադամանդ » կատեգորիայի հեռախոսահամարներին, որոնք առայժմ ներկայացված չեն վաճառքում: Այդ համարներն ապագայում կվաճառվեն աճուրդով, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրին:
|