Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Փռթի Wi-Fi Vivacell MTS-ից
19:57
Փռթի Wi-Fi Vivacell MTS-ից

Հարգելի Երևանաբնակ հայ հասարակություн: Բոլոր նրանք ովքեր ունեն Wi-Fi տեխնոլոգիայով նոութբուքեր, սմարթֆոններ, մպ3 նվագարկիչներ և այլն, այսուհետ Երևանի 4 գոտիներում հնարավորություն կունենան օգտվել անվճար Wi-Fi-ից։ Վիվասել ՄՏՍ-ն հայտարարել է Wi-Fi ծառայության ձորձնական գործարկման մասին։ Այսինքն 2 ամսվա ընթացքում Երևանում կգործեն VivaCell-MTS անվանումով Wi-Fi-ի 4 մուտքային կետեր որոնց կկարողանան միանալ բոլոր  ցանկացողները։ Ցանցը հասանելի կլինի հետևյալ 4 գոտիներում՝ 
Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օպերային հարող տարածք և Հայաստանի հանրային գրադարան:
«Շարժական սարքերի լայն տարածումը առաջ է բերում հասարակական վայրերում` սրճարաններում, մասնավոր և պետական հաստատություններում և այլ վայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովող տեխնոլոգիաների պահանջարկ: Հասարակական վայրերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայության ապահովումով մենք հերթական քայլն ենք կատարում տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և որակյալ ծառայություններ ապահովելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիանալի հնարավորություն ունի ապահովելու բարձր արագության ինտերնետ Wi-Fi կետերում, քանի որ ընկերության բազային կայանները համապատասխանում են 802.11b և 802.11g ստանդարտներին:
Շարունակական նորարարությունների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ճանաչում է գտել որպես տվյալների անլար փոխանցման ծառայությունների մատուցման առաջատար: Եվ սա հերթական քայլն է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դիտումներ: 337 | Ավելացրեց: GEVORG1999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Мини-Профиль
Здраствуйте, հյուր!

БЛОК V
HTML cod v bloke V
PS-AVATAR - нарисуем, рипнем, перерисуем, и много другое...

БЛОК VI

Онлайн всего: ~
Гостей: ~
Пользователей: ~
Нас посетили
Зарегистрировано на сайте
?Всего: ~
Сегодня: ~
Вчера: ~
За неделю: ~
За этот месяц: ~

Из них
?Администраторов: ~
Друзей: ~
V.I.P: ~
?Проверенныx: ~
Пользователей: ~
Bolor Iravunqner@ Pashpanvacen © 2024