Վրաստանում վախճանվել է երկրագնդի ամենատարեց բնակիչը` 133-ամյա Անտիսա Խվիչավան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնկայնը», նա բնակվում էր Ցալենջիխսկի շրջանի Սաչինո գյուղում: Նա մահացել է իր 133-ամյակը նշելուց երեք ամիս անց: Տատիկը ծնվել էր 1880թ. հուլիսի 8-ին: Ինչպես վկայում են նրան ճանաչողները, Անտիսա տատիկը լավ հիշողություն ուներ եւ նրա միտքը բավականին հստակ էր: Անգամ նա խնդրել էր ծոռներին` իրեն համակարգչով աշխատել սովորեցնել: Նա նաեւ պատմության մեջ մտել է որպես ամենաուշ տարիքում ծննդաբերած կին: Իր երրորդ երեխային նա ունեցել է 60 տարեկանում:
|