Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 14 » Վերջ խառնաշփոթին: Երգերը իրենց անուններով ու նկարներով
15:11
Վերջ խառնաշփոթին: Երգերը իրենց անուններով ու նկարներով

Երևի պատահել են դեպքեր, երբ երգ եք լսում համակարգչով ու այդ երգի վերնագիրն է Unknown Track, երգիչի անունն է Unknown Artist, ալբոմի անունն է Unknown Albom, իսկ երգի նկարի տեղը ցույց է տալիս երգի հետ բոլորովին կապ չունեցող լուսանկար: Դեռ համակարգչի մեջ մի կերպ կարելի է համակերպվել, բայց երբ այդ երգերը տեղադրում ենք հեռախոսի մեջ, ապա սկսվում է քաոս: Այսօր կփորձենք վերջ տալ այդ քաոսին մի քանի պարզ հնարքներով: Երևի կռահեցիք, որ խոսքը երաժշտական ֆայլերի Tag-երի մասին է: Tag-ը իրենից ներկայացնում է որոշակի տվյալների խումբ, որոնք կցվում են երաժշտական ֆայլերին` դրանց մասին լրացուցիչ ինֆորմացիա հաղորդելու համար: Քանի որ երաժշտական ֆայլերի մեծամասնությունը ներբեռնվում են ինտերնետից, ապա կարելի է ենթադրել, որ դրանց tag-երը բոլորովին էլ չեն համապատասխանում իրենց նպատակին: Յուրաքանչյուր օգտագործող կարող է այդ Tag-երը փոփոխել ու իր ցանկացած ինֆորմացիան գրել:
MedioMonkey ծրագիրը իրենից ներկայացնում է երաժշտական գրադարան, որի մեջ ներառված է ֆայլեր նվագարկելու, ֆայլերի ֆորմատներ փոփոխելու, սկավառակների վրա ֆայլեր ձայնագրելու և իհարկե ֆայլերի Tag-երի հետ աշխատելու ֆունկցիաներ: Ընդ որում Tag-երը կարելի է փոփոխել նաև ավտոմատ, այսինքն եթե գիտենք երգի անունը, կամ եթե երգի Tag-ի մեջ գրված են որոշակի կիսատ տվյալներ, ապա ծրագիրը կարող է ավտոմատ ինտերնետից ներբեռնել երգի մասին ամբողջ ինֆորմացիան` ներառյալ երգի ալբոմի լուսանկարը:



Երգի Tag-ի ինտերնետից ներբեռնելու համար հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները:

1.Ներբեռնեք MediaMonkey ծրագիրը այստեղից:
2.Բացեք երաժշտական ֆայլ MediaMonkey ծրագրով:
3.Աջ կողմում գտնվող Playlist-ից ընտրեք տվյալ երգը ու մկնիկի աջ կոճակով սեղմել դրա վրա:


4. Բացված մենյույում ընտրեք Auto Tag From Web
5. Եթե երգի մասին որոշակի ինֆորմացիա կա նախնական Tag-ում, ապա բացված պատուհանում գրվում է այդ ինֆորմացիան և ծրագիրը փորձում է գտնել երգի մասին ինֆորմացիան նախնական ինֆորմացիայի հաշվին: Իսկ եթե չկա, ապա կարող եք ներմուծել երգի մասին Ձեր իմացած տվյալները (երգի անուն, երգիչի անուն) ու սեղմել փնտրել:

6. Եթե փնտրումը արդյունք չի տալիս, փորձեք փնտրել այլ սերվերում բացված պատուհանի options կոճակը սեղմելով:


7. Սեղմեք Auto Tag կոճակը ինֆորմացիան ներբեռնելու համար:

Վերջում մնում է ավելացնել, որ եթե ձեր երաժշտական ֆայլի Tag-ը այժմ պարունակում է ամբողջական և հավաստի տվյալներ տվյալ ֆայլի մասին, ապա կարող եք երգի նվագարկելու ընթացքում ձեր էկրանին տեսնել երգի բառերըMiniLyrics ծրագրի շնորհիվ, որի մասին արդեն խոսել ենք:
Կատեգորիա: Ծրագրեր | Դիտումներ: 371 | Ավելացրեց: GEVORG1999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Мини-Профиль
Здраствуйте, հյուր!

БЛОК V
HTML cod v bloke V
PS-AVATAR - нарисуем, рипнем, перерисуем, и много другое...

БЛОК VI

Онлайн всего: ~
Гостей: ~
Пользователей: ~
Нас посетили
Зарегистрировано на сайте
?Всего: ~
Сегодня: ~
Вчера: ~
За неделю: ~
За этот месяц: ~

Из них
?Администраторов: ~
Друзей: ~
V.I.P: ~
?Проверенныx: ~
Пользователей: ~
Bolor Iravunqner@ Pashpanvacen © 2024