Գլխավոր էջ » 2013»Մարտ»23 » WebKit-ով աշխատող Opera դիտարկիչն այժմ հասանելի է Անդրոիդ սարքերի համար
22:04
WebKit-ով աշխատող Opera դիտարկիչն այժմ հասանելի է Անդրոիդ սարքերի համար
Վերջերս տեղեկացրել էի, որ Opera ընկերությունը հրաժարվում է դիտարկիչներ պատրաստելու սեփական Presto տեխնոլոգիայից ու իր բոլոր դիտարկիչների հիմքում դնելու է WebKit տեխնոլոգիան: Այդ նույն տեխնոլոգիայի վրա են ստեղծված նաև Chrome և Safari դիտարկիչները: Այսպիսով Opera ընկերությունը վերջապես թողարկեց WebKit-ի վրա հիմնված Անդրոիդ սարքերի համար նախատեսված Opera դիտարկիչը:
Չնայած ծրագիրն առայժմ գտնվում է բետա տարբերակում, սակայն արդեն հասցրել է մեծ արձագանք գտնել Անդրոիդ սարքերի օգտատերերի կողմից: Ծրագիրն անվճար կարող եք ներբեռնել Google Play-ից: